Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ասում են...

Ասում են...
23.06.2015 | 00:39

...թե կառավարությունում լրջորեն հիասթափված են այն հանգամանքից, որ մեծ հայ Քըրք Քրքորյանը ցանկացել է, որ իր հուղարկավորությանը հնարավորինս սահմանափակ մասնակցություն լինի: Ավելին, կառավարությունում որոշակի սպասումներ են եղել, թե վերջինս գուցե իր կտակի մեջ հիշած լինի նաև Հայաստանը` որոշակի նվիրատվության «տեսքով», ինչն ուղղակի երկնային մանանա կլիներ դեֆոլտի ուրվականի «ներքո» հայտնված հայաստանյան տնտեսության համար: Սակայն մեծ բարերարը, ասում են, ժամանակին «Լինսի» հիմնադրամի առնչությամբ այնքան մեծ հիասթափություն է ապրել, որ նրան մոտ կանգնած աղբյուրները հնարավոր չեն համարում կտակում նման «կետի» առկայությունը:

Դիտվել է՝ 4069

Մեկնաբանություններ